Գիշերը Թուրքիայի Կայսերի
քաղաքում ներգաղթյալների դեմ ցույցեր են տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում են թուրքական
լրատվամիջոցները, անկարգությունների պատճառ են դարձել լուրերն այն մասին, որ
սիրիացին բռնաբարել է 6-ամյա երեխայի։
Տեղի բնակիչները
դուրս են եկել փողոց և երթ են անցկացրել՝ պահանջելով արտաքսել ներգաղթյալներին։
Նրանք վանկարկել են «Էրդողան, հրաժարական» կարգախոսը՝ դրանով իսկ բողոքելով
թուրքական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։
Բողոքի ցույցը
վերածվել է ջարդերի. ցուցարարները սկսել են հարձակվել ներգաղթյալների վրա,
ջարդուփշուր անել և հրկիզել սիրիացիների տները, խանութներն ու մեքենաները։
Կայսերիում հակամիգրանտների
անկարգությունները ճնշելու համար իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և
հատուկ տեխնիկա են մտցրել: Ջարդերի մասնակիցներին փորձել են ցրել ջրցան մեքենաների
միջոցով։
Դեպքի վայր են ժամանել Կայսերի նահանգի
նահանգապետը և Կայսերիի ոստիկանության դեպարտամենտի պետը։
Նրանք փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ վստահեցնելով, որ 6-ամյա աղջկան
բռնաբարելու մեղավորը խստագույնս կպատժվի։